«Խորտակվող» Բրիտանիայի համար մռայլ հեռանկար են կանխագուշակում

331

Նոր վարչապետ Լիզ Թրասը կարող է «խորտակվող» Մեծ Բրիտանիան հասցնել այնտեղ, որ  երկիրը հայտնվի «ճամփեզրին», ասվում է The Guardian-ում Սայմոն Թիսդալի հեղինակած հոդվածում։

«Ի՞նչ կմտածեն ուրիշ առաջնորդներ և ժողովուրդներ Լիզ Թրասի մասին Բրիտանիայի համար աննախադեպ փորձությունների ժամին։ Այդ չստուգված վարչապետը հիմա պիտի փորձի երկիրը տանել միասնության և վստահության ճգնաժամի միջով, ինչը կարող է ծագել նրա շատ ավելի հայտնի անվանակցի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ»,- գրում է հեղինակը։

Նրա խոսքով՝ նոր վարչապետը հաճախ է խոսում Brexit-ից հետո կապերի խորացման մասին, սակայն նրա գործողություններն այսօրվա դրությամբ «գլոբալ Բրիտանիայի» հեռանկար չեն նշմարում, որն «ուղիներ է հարթում», այլ ցուցադրում են միայնակ պետություն՝ «առանց բարեկամների»։

Ընդ որում՝ Եղիսաբեթ թագուհու մահը, որին «գիտեին ու հարգում էին նախագահներն ու վարչապետներն ամբողջ աշխարհում», անխուսափելիորեն կթուլացնի բրիտանական ազդեցությունը, ազդեցության լծակները և «փափուկ ուժը»՝ ինչ էլ որ անի նոր թագավոր Կառլ III-ը։

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, Եղիսաբեթ թագուհին միշտ հարմարվում էր նոր ժամանակներին։ «Կարո՞ղ է արդյոք  վարչապետ Լիզը նույնպիսի ճարպկություն և ճկունություն դրսևորել։ Որովհետև հենց հիմա Բրիտանիան և բրիտանացիները ճամփեզրին հայտնվելու ռիսկի տակ են»,- եզրակացնում է Թիսդալը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊատմության մեջ առաջին անգամ «Ունիոնը»՝ Բունդեսլիգայի առաջատար
Հաջորդ հոդվածըԱմենաշատը կտուժի Եվրամիությունը