‘Աշխարհը սգում է. Charlie Hebdo-ի վրա հարձակման զոհ է դարձել 12 մարդ (ֆոտոշարք)’

1116

Ամբողջ աշխարհում անց են կացվում ցույցեր ի հիշատակ Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրությունում զոհվածների: Հիշեցնենք, որ Փարիզի կենտրոնում Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության վրա հարձակման հետևանքով  զոհվել է 12 մարդ (10 լրագրող և 2 ոստիկան), 11 վիրավորվել են: Զոհվածների թվում են Charlie Hebdo-ի գլխավոր խմբագիրը և առաջատար լրագրողները:

Տարբեր երկրների բնակիչները դուրս են եկել փողոց պաստառներով, որոնց վրա գրված է “Je suis Charlie” («Ես – Շարլին եմ»). Միջազգային հանրությունը ևս դատապարտել է ահաբեկչությունը: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Հայաստանի ԱԳՆ-ն:

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպրշիկի մանդատը երկարաձգվել է’
Հաջորդ հոդվածը‘Charlie Hebdo. երկու կասկածյալների նկատմամբ հետախուզում է հայտարարվել’