Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր

529

Արթուր Դավթյանը նվաճեց հենացատկի ոսկե մեդալը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Եզրափակիչում Արթուր Դավթյանն առաջին տեղը գրավեց 14,933 միավորով։ Որակավորման փուլում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոնը վաստակել է 15.000 միավոր՝ դարձյալ զբաղեցնելով առաջին տեղը։

Օղակների վարժությունում արծաթե մեդալակիր էր դարձել  Վահագն Դավթյանը, որը եզրափակիչում վաստակել էր 14.500 միավոր: Այս վարժությունում եզրափակիչ դուրս եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 14.470 միավորով 4-րդն էր:

Նախորդ հոդվածըԱրման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԵԱ. Հռիփսիմե Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդալակիր և ավարտեց կարիերան