Աշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է

302

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը դուրս եկավ հենացատկի վարժության եզրափակիչ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը վաստակեց 14.766 միավոր եւ որակավորման փուլում գրավեց երկրորդ տեղը:

Մարտի 1-ին եզրափակիչ էին դուրս եկել նաեւ Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Օղակների վարժությունում Արթուր Ավետիսյանը 14.766 միավորով երրորդ տեղից դուրս է եկել եզրափակիչ։ Վահագն Դավթյանը 14.600 միավորով 6-րդն է:

Աշխարհի գավաթի երկրորդ փուլին մասնակցած Հարություն Մերդինյանն ու Գագիկ Խաչիկյանը չէին հաղթահարել նժույգ թափեր վարժության որակավորման փուլը եւ դուրս մնացել պայքարից:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են աշխարհի առաջնության առանձին գործիքների համար, որտեղ վիճարկվելու են Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Աշխարհի գավաթի երրորդ փուլը տեղի է ունենալու Բաքվում է, որին Հայաստանի հավաքականը չի մասնակցի։

Նախորդ հոդվածըԲորել․ G20-ից ՌԴ-ին հեռացնելը կհակասեր բազմակողմանի հարաբերությունների սկզբունքին
Հաջորդ հոդվածըՄեսսին 200 հազար եվրոյով 35 ոսկե iPhone է գնել Արգենտինայի հավաքականի խաղացողների և մարզիչների համար