Բորել․ G20-ից ՌԴ-ին հեռացնելը կհակասեր բազմակողմանի հարաբերությունների սկզբունքին

212

Քսանի խմբից Ռուսաստանին հեռացնելը չէր համապատասխանի բազմակողմանի հարաբերությունների սկզբունքին։

Նման կարծիք է հայտնել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ ելույթ ունենալով Նյու Դելիում միջազգային քաղաքագիտական համաժողովում։

«Դուք չեք կարող ասել, որ ուզում եք առաջ մղել բազմակողմանի համագործակցության սկզբունքը, իսկ հետո էլ խնդրեք, որ Ռուսաստանը դուրս գա G20-ի կազմից։ Բավականին հակասական է, այնպես չէ՞»,- ասել է Բորելը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կարելի է կասեցնել ՌԴ-ի անդամությունը G20-ին և ապա շարունակել «լուծել աշխարհի ընթացիկ խնդիրները»։

Բորելն այդ կապակցությամբ հիշեցրել է «ուրիշներին լսելու» անհրաժեշտության մասին։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ հինգշաբթի օրը կայացած հանդիպումը շատ ավելի լավն էր, քան 2022 թ․ նոյեմբերին Բալիի գագաթանաժողովում։ «Որովհետև Բալիում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը եկավ, ելույթ ունեցավ ու գնաց։ Այս անգամ նա մնաց ու լսեց։ Կարևոր է, երբ մենք կարող ենք ասել՝ ինչ ենք մտածում, և պատասխան ստանալ մյուս կողմից։ Մենք պետք է պահպանենք այդ հնարավորությունը»,- ասել է Բորելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըFT․ ԵՄ-ն մտադիր է Ուկրաինային հրետանային զինամթերք մատակարարել
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ․ Արթուր Դավթյանը եզրափակիչում է