Աշխարհի գավաթ․ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը դուրս եկան երկրորդ փուլ

450

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ փուլ դուրս եկան նաեւ Հայկ․ Մարտիրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը։

1/128 եզրափակիչի թայ-բրեյքում Հայկ Մ. Մարտիրոսյանը արագ խաղի երկու պարտիայում էլ պարտության մատնեց զամբիացի Չիտումբո Մվալիին եւ 1/64 եզրափակիչում կմրցի թուրք Մուստաֆա Յիլմազի հետ։

Հովհաննես Գաբուզյանն ալժիրցի Բիլել Բելահսենեի հետ թայ-բրեյքում նույնպես հաղթեց 2։0 հաշվով։ Հայ գրոսմայստերի հաջորդ մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Բասեմ Ամինը։

Ավելի վաղ Շանթ Սարգսյանը 1/128 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել վենեսուելացի Պեդրո Ռամոն Մարտինես Ռեյեսին։ Երկու դասական պարտիաներում էլ հաղթել էր հայ գրոսմայստերը։ 1/64 եզրափակիչում Շանթ Սարգսյանի մրցակիցը կլինի ադրբեջանցի Նիջաթ Աբասովը։

Հայաստանի ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը պայքարը կսկսի 1/64 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կլինի թուրք եւ ավստրալացի Բոբի Չենգը, որը պայքարից դուրս է թողել  Վահապ Սանալին։

Գաբրիել Սարգսյանը նույնպես կսկսի 1/64 եզրափակիչից եւ կխաղա հնդիկ Պրագնանադհա Ռ–ի հետ, որն ուժեղ էր ֆիլիպինցի Պաուլո Բերսամինայից։

Երկրորդ շրջան են դուրս եկել նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող հայ գրոսմայստերներ Սամուել Սեւյանն ու Վարուժան Հակոբյանը։

Կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը դուրս եկավ 1/64 եզրափակիչ՝ երկու դասական պարտիաներում էլ պարտության մատնելով պարագվայցի Գաբրիելա Վարգասին։ Երկրորդ շրջանում Դանիելյանի մրցակիցը կլինի ռումինացի Իրինա Բուլմագան, որն առաջին շրջանում ազատ էր։

Երկրորդ փուլը կմեկնարկի այսօր։

Նախորդ հոդվածը«Թալիբանը» հայտարարել է Պակիստանի սահմանին առանցքային անցակետ գրավելու մասին
Հաջորդ հոդվածըՀռոմի պապը վերադարձել է Վատիկան