Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց երկրորդ փուլը

471

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը հաղթանակով սկսեց 1/32 եզրափակիչը։

Հայաստանի միակ ներկայացուցիչը մրցում է ռումինացի Իրինա Բուլմագայի հետ եւ առաջին պարտիայում սպիտակներով առավելության հասավ 44–րդ քայլում։

Երկրորդ պարտիան տեղի կունենա հուլիսի 16–ին։ Հավասար հաշվի դեպքում, հուլիսի 17–ին կանցկացվի արագ խաղի թայ–բրեյք։

Հիշեցնենք, որ 1/64 եզրափակիչում Էլինա Դանիելյանը երկու դասական պարտիաներում էլ պարտության էր մատնել պարագվայցի Գաբրիելա Վարգասին։

Նախորդ հոդվածըԱՀԿ-ն Չինաստանին կոչ է անում աջակցել Covid-19-ի ծագման հետազոտության հարցում
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Մարտիրոսյանը հաղթեց, Սարգսյանը ոչ ոքի խաղաց, Գաբուզյանն ու Սարգսյանը պարտվեցին