‘«Աշխարհի վերջի» մասին լուրերի պատճառով Չինաստանում ավելի քան 600 մարդ է ձերբակալվել’

968

«Աշխարհի վերջի» մասին լուրեր տարածելու համար ՉԺՀ-ում ձերբակալվածների թիվն անցնում է 600-ից, նրանց մեծ մասը քրիստոնեական աղանդի անդամներ են, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

1990 թ. Հենան նահանգում հիմնադրված «Ամենազոր Տեր» աղանդը բոլորին, ովքեր կհասցնեն մինչև 2012 թ. դեկտեմբերի 21-ն ընդունվել իրենց շարքերը, խոստանում են փրկություն «աշխարհի վերջից»; «Միայն «Ամենազոր Տերը» կարող է փրկել մարդուն, Տիրոջը մերժող ամեն ոք կայրվի կրակների մեջ»,- բարբառում են կրոնական այս հոսանքի գրքույկները, որոնք աղանդի անդամներն ակտիվորեն տարածում են Չինաստանի ամենատարբեր շրջաններում: Իրավապահ մարմինների կարծիքով՝ նման գործունեությունը հասարակական կարգի և անդորրի խախտում է: Ուստի և վերջին տվյալներով՝ արդեն ձերբակալվել են աղանդի բազմաթիվ անդամներ, առգրավվել  են աղանդի քարոզչամիջոցները և տպագրական մեքենաները: China Daily թերթի տեղեկություններով՝ ձերբակալվածներն ազատ կարձակվեն 5-10 օր հետո:

Չինաստանում «աշխարհի վերջը» ոմանց համար պատկերանում է որպես երեք օր տևող խավար, ոմանց էլ՝ որպես փող աշխատելու կամ ընտանեկան կյանքը դասավորելու հնարավորություն: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը փոխհատուցեց Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը Հայաստան տեղափոխելու ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանություն. Լրագրողի վրա հարձակված կնոջ ձեռքին եղել են ոչ թե «ցուցակագրված» ընտրողների ցուցակներ, այլ որդու հիվանդության փաստաթղթերը’