‘Աշոտյանն առաջարկում է անվանափոխել պետությունը’

1384

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պարզվում է, օրերս տված ասուլիսի ժամանակ «հետաքրքիր» առաջարկ է արել, որը «դուրս է մնացել» ասուլիսը լուսաբանող լրագրողների ուշադրությունից:

Խոսքը հնարավոր սահմանադրական բարեփոխումների մասին է: Նախարարը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում նշել է, որ հնարավոր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումների ժամանակ հանրության ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի քաղաքական և կառավարման համակարգերի փոփոխությունների վրա:

«Բայց, իմ կարծիքով, սահմանադրական բարեփոխումները խիստ դիտարժան և հետաքրքիր հնարավորություն են ընձեռում նաև արտաքին քաղաքական դաշտում: Մասնավորապես, ես առաջարկում եմ քննարկել մեր պետության վերանվանման հարցը, պատմական արդարության վերակագնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: 

Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի վրա կառուցվող պետության անունը դնել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Այս առաջարկս հնչեցրել եմ դեռևս 2005 թվականին Ազգային Ժողովում, կրկին Սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը մոտենում է», — գրում է Արմեն Աշոտյանը: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի դեսպանը պարգևատրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հոբելյանական հուշամեդալով’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ֆուտբոլի հավաքականը կարող է գլխավորել Ֆրանչեսկո Գվիդոլին’