‘Ֆրանսիայի դեսպանը պարգևատրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հոբելյանական հուշամեդալով’

891

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը օրերս փառատոնի 10-րդ տարեդարձի հոբելյանական հուշամեդալով պարգևատրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ի նշան երախտիքի՝ դեսպանության կողմից այս փառատոնին ցուցաբերած օժանդակության:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկաել է դեսպանության մամուլի ծառայությունից, իր խոսքում դեսպանը մեծ պատիվ է համարել փառատոնի հուշամեդալը ստանալը և հավաստիացրել է, որ դեսպանությունը այսուհետ ևս կշարունակի օժանդակել այս փառատոնին: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկ օր է հատկացնում ֆրանսիական կինոյին: Ֆրանսիական կինոյի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ֆաննի Արդանը և Շառլ Ազնավուրը իրենց ներկայությամբ պատվել են այս փառատոնը: Դեսպանը նաև հիշատակել է ֆրանսիական և հայկական կինոն միավորող այնպիսի գործիչների, ինչպիսիք են Անրի Վեռնոյը, Ռոբեր Գեդիկյանը, Սերժ Ավեդիկյանը և այլոք, և թվարկեց Ֆրանսիայի դեսպանության կողմից կինոյի բնագավառում ցուցաբերած նախաձեռնությունները, որոնցից են կարճամետրաժ ֆիլմերի «Ամենակարճ օրը» փառատոնը, Ֆրանսիական կինոյի հինգշաբթիները, դեսպանության ակտիվ մասնակցությունը Ռեանիմանիա և ԿԻՆ փառատոններին:

 

Նախորդ հոդվածը‘Փաստաբանների պալատը մարզային համակարգողներ կունենա’
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանն առաջարկում է անվանափոխել պետությունը’