‘Աշոտյանն է առաջարկում. Հայերենը պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային ‘

2085

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մի քանի օր առաջ մեկնել էր ՌԴ, որտեղ հարցազրույց է տվել «Գոլոս Ռոսսիի» ռադիոհաղորդմանը:

Հարցազրույցի մեխը եղել է ռուսաց լեզուն: Եւ ահա թե ինչ առաջարկով է հանդես եկել Աշոտյանն այդ հաղորդման ընթացքում:

-Կխիզախեմ ասել՝ վատ չէր լինի, եթե վերցնեինք Եվրամիության փորձը. բոլոր անդամ-երկրների լեզուն սահմանել որպես նախագծի պաշտոնական լեզու: Իհարկե, աշխատանքային է  դառնում մեկ կամ երկու լեզու, եւ ԵՄ-ի դեպքում դա ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենն ու անգլերենն են: Իսկ ահա ԵՄ բոլոր լեզուները համարվում են պաշտոնական: Որքան հաճելի է խորվաթի համար գիտակցել, որ խորվաթերենը ԵՄ-ի պաշտոնական լեզուներից մեկն է, թեեւ նա նաեւ շատ լավ գիտակցում է, որ խորվաթերենը երբեք չի կարող դառնալ աշխատանքային լեզու:

Նման հոգեբանական նրբությունները, կարծում եմ, պետք է նկատի ունենալ եւ մեր ինտեգրացիոն նախագծերում: Այսինքն, ռուսերենի գերիշխող դերակատարությունը՝ որպես միջազգային շփման լեզու, որեւէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվում եվրասիական կրթական, քաղաքակրթական, մշակութային եւ քաղաքական տարածաշրջանում: Բայց եւ մեծ եւ հզոր ռուսերենի կողքին իրենց կարող են լավ զգալ եւ հարգվել նաեւ եվրասիական ինտեգրացիայի անդամ երկրների լեզուները, այդ թվում եւ հայերենը: 

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղյան հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսակետները համընկնում են’
Հաջորդ հոդվածը‘Աշխարհի ոչ մի երկրում բանտարկյալներին արտասահմանում բուժելու մասին օրենք չկա’