‘Աշոտ Ադամյան. Տիգրան Առաքելյանը անարդար է պահվում կալանքի տակ’

1063

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ Լևոն Զուրաբյանի երաշխավորագրին միացել էին բազմաթիվ մտավորականներ և արվեստագետներ: Դատարանի որոշման հետ կապված՝ նրանց վերաբերմունքը պարզելու համար որոշեցինք զրուցել նրանցից մեկի՝ ճանաչված ռեժիսոր, դերասան, հրապարակախոս Աշոտ Ադամյանի հետ:

Պարոն Ադամյան, դատարանը երեկ մերժել է քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու՝ ձեր և այլ ճանաչված ու հարգված մտավորականների երաշխավորագրերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք դատարանի որոշումը:

-Ճիշտն ասած՝ ես ինքս միշտ հետևում եմ միայն իմ խղճին, իսկ որ դատարանը մերժելու էր, դրանում համոզված էի, քանի որ իրենց ամբողջ պահվածքից երևում էր, որ ուզում են ընդամենը համաներման ձևի մեջ գցեն, կարծես թե իրենց տրամադրությունը դա է:

Ինչ վերաբերում է, թե ինչու եմ այդ դեպքում լրացրել երաշխավորագիրը, ապա այդ դիմումով ես իմ պահանջն եմ ներկայացնում, ես ոչինչ չեմ խնդրում, և ես կարծում եմ, որ մյուսներն էլ են այդպես արել, որովհետև մենք համոզված ենք, որ Տիգրան Առաքելյանը անարդար է պահվում կալանքի տակ, և ես համոզված եմ դրանում:

Ես այս իշխանություններից ոչինչ չեմ սպասում, իրենց գործելակերպը դա է: Մենք գիտենք մեր դատական համակարգի անողնաշար լինելը, և գիտենք, որ դատավորը իր անձնական վճիռը չի կայացնում, հետևաբար՝ ոչ մի սպասելիք ես այդ դատարանից չունեմ:

 

Նախորդ հոդվածը‘Գերմանիան հերքում է Սիրիայում քիմիական զենքի ստեղծմանն իր մասնակցությունը’
Հաջորդ հոդվածը‘Ասադ. Սիրիային մեկ տարի անհրաժեշտ կլինի՝ քիմիական զենքը ոչնչացնելու համար’