‘Ասադ. Սիրիային մեկ տարի անհրաժեշտ կլինի՝ քիմիական զենքը ոչնչացնելու համար’

854

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է քիմիական զինանոցը ոչնչացնել իր երկում: Սակայն նա նախազգուշացրել է, որ դրա համար իշխանություններին անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տարի: Ասադը նաև ընդգծել է, որ կառավարական զորքերն առնչություն չունեն օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական գրոհին:

Սիրիայի զինաթափման պլանը Ռուսաստանը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են անցած հանգստյան օրերին: Արևմուտքը պնդում է, որ այդ պլանն ամրագրվի ՄԱԿ-ի բանաձևով, որը կբովանդակի Սիրիայի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հնարավորությունը: Ռուսաստանը դրան դեմ է հանդես գալիս:

Խոսելով քիմիական զինանոցը ոչնչացնելու մասին՝ Ասադը նշել է, որ «դա տեխնիկապես չափազանց բարդ գործողություն է, և դրա համար մեծ գումար անհրաժեշտ կլինի, ոմանց կարծիքով՝ մոտավորապես մեկ միլիարդ»: «Պետք է փորձագետներին հարցնել, թե նրանք ինչ նկատի ունեն, երբ ասում են՝ «արագ»: Անհրաժեշտ է մեկ տարի, կամ նույնիսկ՝ մի փոքր ավելի»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Ասադը:

Նախորդ հոդվածը‘Աշոտ Ադամյան. Տիգրան Առաքելյանը անարդար է պահվում կալանքի տակ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Դատարաններն արդարադատություն իրականացնող մարմին չեն, այլ գործիք` Սերժ Սարգսյանի ձեռքին’