‘Ապարան-Երևան ճանապարհին վթարից տուժած 3-ամյա Մանեն մահացել է’

894

Ապարան-Երևան ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը՝ 3-ամյա Մանե Գալստյանը, մահացել է: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 24-ին, ժամը 19.55-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին` Ապարան քաղաք ընթանալիս, բախվել է «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի, ինչից հետո «ԳԱԶ-53»-ը բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորներ, 18-ամյա Անի Ալաբերքյանը, 44-ամյա Ռիտա Հովհաննիսյանը և 1-ամյա Նարեկ Գալստյանը տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ ՔՕ-ի 242 հոդված 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Նախորդ հոդվածը‘Հասմիկ Պողոսյանը հոգնել է «էդ Փակ շուկայի» թեմայից’
Հաջորդ հոդվածը‘Սկոլարի. Դիեգո Կոստան արհամարհեց միլիոնավոր բրազիլացիների’