‘Հասմիկ Պողոսյանը հոգնել է «էդ Փակ շուկայի» թեմայից’

1090

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հոգնել է Փակ շուկայի թեմայից:

«Ժողովուրդ ջան, ուրեմն` ես հոգնել եմ էդ Ծածկած շուկայից, ես ասել եմ, որ մեր գործառույթներով մենք ամեն ինչ արել ենք, ոնց որ օրենքը պահանջում է: Օրենքի խախտում մշակութի նախարարությունը ոչ մի տեղ չի արել, հիմա ես ինչքա՞ն կարող եմ նորից ու նորից էդ թեման մեկնաբանել»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Նրա խոսքով, մշակույթի նախարարությունը Շուկայի վերակառուցման նախագիծ չի հաստատել: «Մեզանից իրավապահ մարմինները ինչ փաստաթուղթ ուզել են, ամբողջական փաթեթը տրամադրել ենք, այս ամբողջ ընթացակարգը մեր լիազորությունների մասով կատարված է: Որևէ նոր բան այստեղ ես ձեզ, ցավոք սրտի, ասելիք չունեմ», — ասաց նախարարը` հավելելով, որ վերաբացված շուկայում չի եղել:

Նախորդ հոդվածը‘ՀԱՊԿ-ը կարգելի՞ Ռուսաստանին զենք վաճառել Ադրբեջանին’
Հաջորդ հոդվածը‘Ապարան-Երևան ճանապարհին վթարից տուժած 3-ամյա Մանեն մահացել է’