ԱՊԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»(տեսանյութ)

244

Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում կայացավ մրցաշրջանի ամենադրամատիկ հանդիպումներից մեկը։

«Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 4-3 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ Գարի Օ՛ Նիլի թիմը ավելացված ժամանակում կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն 18-ամյա Քոբի Մայնուն խփեց Անգլիայի Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը և հաղթանակ պարգևեց հյուրերին։

Հաղթանակի շնորհիվ Էրիկ տեն Հագի թիմը վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։ «Վուլվերհեմփթոնը», որը ԱՊԼ-ի նախորդ 4 խաղում չէր պարտվել, 29 միավորով մնաց 11-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 22-րդ տուր

«Վուլվերհեմփթոն» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3-4(տեսանյութ)

Պաբլո Սարաբիա, 71, Մաքս Քիլման, 85, Պեդրու Նետու, 90+5 — Մարկուս Ռեշֆորդ, 5, Ռասմուս Հոյլունդ, 22, Սքոթ Մքթոմինեյ, 75, Քոբի Մայնու, 90+7

Նախորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Դե բա` գիտակցեիր, պարոն Փաշինյան
Հաջորդ հոդվածըԼա լիգա․«Ռեալը»հաղթեց «Խետաֆեին»(տեսանյութ)