Լա լիգա․«Ռեալը»հաղթեց «Խետաֆեին»(տեսանյութ)

188

Իսպանական Լա լիգայում կայացավ 20-րդ տուրի «Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

«Արքայական ակումբը» հաղթեց 2-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Խոսելուն։ Կառլո Անչելոտիի թիմը Իսպանիայի առաջնությունում տոնեց երրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ 33-ամյա Խոսելուն ներքին առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 7-ի, ինչպես նաև ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

«Ռեալը» վաստակեց 57 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ Մադրիդյան գրանդն այժմ երկու միավորի առավելություն ունի «Ժիրոնայի» նկատմամբ։ «Խետաֆեն» 29 միավորով մնաց 10-րդ տեղում։

Լա լիգա, 20-րդ տուր

«Խետաֆե» — «Ռեալ Մադրիդ»՝ 0-2 (տեսանյութ)

Խոսելու 14, 56

Նախորդ հոդվածըԱՊԼ․ «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղում հաղթեց «Վուլվերհեմփթոնին»(տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում