‘ԱՊԼ. «Արսենալ»-ը հաղթեց «Բարնլի»-ին և գլխավորեց աղյուսակը (տեսանյութ)’

926

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալեց «Բարնլի»-ին: 

Արդեն 13-րդ րոպեին «զինագործներ»-ի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին մոտ՝ 43-րդ րոպեին «Բարնլի»-ի հարձակվող Բարնսը հավասարեցրեց հաշիվը: 

Երկրորդ կեսում տանտերերի առաջատար Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մոտեցավ տուգանային հրապարակին, շրջանցեց մրցակցին և հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ: 

Գաբոնցի ֆուտբոլիստի գոլը հաղթական էր լոնդոնյան ակումբի համար: Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված էր հանդիպմանը, սակայն մնաց պահեստայինների նստարանին: 

Այս հաղթանակից հետո Ունայի Էմերիի թիմը վաստակում է 3 միավոր և գլխավորում մրցաշարային աղյուսակը: «Բարնլի»-ն 3 միավորով 6-րդն է: 

«Արսենալ» — «Բարնլի»՝ 2:1

1:0 Լյակազետ (13′), 1:1 Բարնս (43′), 2:1 Օբամեյանգ (64′)

Նախորդ հոդվածը‘Համացանցում հայտնվել է ՈՒԵՖԱ-ի վարկածով 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման քվեարկության հնարավոր արդյունքները’
Հաջորդ հոդվածը‘Լա Լիգա. Մադրիդի «Ռեալ»-ը 10 հոգով պարտության մատնեց «Սելտա»-ին (տեսանյութ)’