‘Ապստամբություն Չելյաբինսկի քննչական մեկուսարանում’

872

Չելյաբինսկի քննչական մեկուսարաններից մեկում դեկտեմբերի 9-ի գիշերը բունտ է բռնկվել, որին մասնակից են դարձել առնվազն 100 կալանավորներ: Անկարգությունները սադրել է կալանավորներից մեկը,  որը, ինչպես պարզվել է, մի շարք սպանությունների համար դատապարտված է 12 տարվա ազատազրկման, և որի մոտ բջջային հեռախոս են հայտանբերել, ինչն արգելվում է ՔՄ-ի կանոններով: Մեկուսարանի աշխատողների՝ բանտախցից դուրս գալու օրինական պահանջին ի պատասխան՝ նա մյուս կալանավորներին ինքնախեղման կոչ է արել: Երբ դատապարտյալին տարել են, հարևան բանտախցերի կալանավորներն սկսել են թակել դռները, ջուր շփել միջանցք, ներքնակների բամբակն այրել և բոլորին կոչ անել «միանալ հաստատության ղեկավարությանն անհնազանդություն հայտնելու ակցիային»:

Արդյունքում՝ ապստամբությանը միացել է մոտավորապես 100 հոգի՝ 30 բանտախցերից: Ութ մարդ տարբեր բանտախցերում դիմել է ինքնախեղման: Նրանց անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել:

«Կալանավորների նկատմամբ հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ չի կիրառվել»,- ասվում է ՔՄ-ի տարածած հաղորդագրության մեջ: Մինչդեռ լրագրողները պնդում են, որ որ հաստատության աշխատակիցները զանգվածային ծեծ են իրականացրել բանտախցերում: Ի պատասխան այդ բռնության՝ երեք-չորս տասնյակ կալանավորներ կտրել են ձեռքերը: Փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինա. Դոնբասում մեկնարկում է «լռության ռեժիմը»’
Հաջորդ հոդվածը‘Գերմանիա. Միգրանտներին կոչ է արվում տանը խոսել գերմաներեն’