‘Ուկրաինա. Դոնբասում մեկնարկում է «լռության ռեժիմը»’

801

Ուկրաինայի արևելքում երեքշաբթի գործողության մեջ է մտնում «լռության ռեժիմը», որ սահմանել է երկրի նախագահ Պյոտր Պոռոշենկոն:

Ուկրաինայի կառավարությունը և անջատականները երկրի արևելքում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել սեպտեմբերի 5-ին Մինսկում կայացած հանդիպման ընթացքում:  Չնայած դրան՝ կողմերի միջև շարունակվել են զինված բախումները, թեպետ՝ փոքր մասշտաբներով:

Պոռոշենկոն ավելի վաղ հայտարարել է, որ զորքերը կպահպանեն «լռության ռեժիմը», որպեսզի ապահովեն երեքշաբթի Մինսկում կայանալիք հանդիպման ու բանակցությունների հաջողության հնարավորությունը: Նրա խոսքով՝ ուկրաինական բանակը կդադարեցնի կրակը և, հնարավոր է, կսկսի ծանր տեխնիկան հեռացնել ռազմաճակատի գծից, եթե պարզ դառնա, որ անջատականները նույնպես պահպանում են զինադադարը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ն ուժեղացրել է դեսպանատների պաշտպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Ապստամբություն Չելյաբինսկի քննչական մեկուսարանում’