‘«Աջ սեկտորը» Պոռոշենկոյին զգուշացնում է չկրկնել Յանուկովիչի ճակատագիրը’

876

Ուկրաինայի ազգային-արմատական «Աջ սեկտոր» կազմակերպության առաջնորդ Դմիտրի Յարոշը քննադատել է Դոնբասի որոշ շրջանների հատուկ կարգավիճակ տալու մասին օրենքը և սպառնացել նախագահ Պյոտր Պոռոշենկոյին՝ իր նախորդի՝ Վիկտոր Յանուկովիչ ճակատագրի կրկնությամբ:

Սեպտեմբերի 16-ին Ուկրաինայի խորհրդարանը դռնփակ նիստում օրենք  ընդունեց Դոնբասի որոշ շրջանների տեղական իշխանություններին հատուկ լիազորություններ տալու և վերականգնողական միջոցառումների մասին:

 Յարոշն իր Facebook-յան էջում  այդ օրենքն անվանել է «հակազգային» և հայտարարել, որ «գաղտնի» քվեարկությունը, որով այն ընդունվել է, «ոչ մի նշանակություն և իրավաբանական ուժ չունի», ուստի դատավորներից, դատախազներից կամ միլիցիայից «օրենքը փոխելու թույլտվության սպասել չարժե»:

 «Եթե Պոռոշենկոն ուշքի չգա, մեզ մոտ Ուկրաինայում նոր նախագահ ու գերագույն հրամանատար կլինի… Եթե որևէ մեկը դրան չի հավատում, թող նամակ գրի Յանուկովիչին: Նա կհաստատի, որ անիրականանալին իրականություն է դառնում»,- գրել է Յարոշը: Փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Հիմնական խաղացողը ժողովուրդն է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Գնված ապրանքը ետ չի ընդունվում» ցուցանակը անօրինական է’