‘«Առաջիկայում ցանկալի կլիներ, որ ժողովրդի կամքն էլ արտահայտվեր նամակագրության մեջ»’

1087

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը Facebook-ի իր էջում գրում է.

«Բարև Ձեզ, պարոնայք Րաֆֆի Հովհաննիսյան և Սերժ Սարգսյան:

Կարդացի Ձեր, իրար ուղղված նամակները և ճիշտն ասած շատ ուրախացա, որ սոված, կյանքի վրա դառնացած, կամակոր մարդը և կեղծարար հանցագործը կարողացան ամենինչ դնել մի կողմ, մոռանալ Սահմանադրությունն ու սկզբունքները և սիրել միմյանց ու նամակագրությամբ ամրապնդել այդ սերը: Իհարկե ուրիշի նամակները կարդալը գեղեցիկ չէ, բայց քանի որ ձեր նամակները ճանապարհին որոշ մարդկանց կողմից բացվում են, մենք համարձակություն ենք ձեռք բերում կարդալ, նաև հիանալ դրանցով: Բայց խնդրում ենք մի մոռացեք ժողովրդին: Առաջիկայում ցանկալի կլիներ, որ բացի ձեր նեղ բանակցային թեմայից, ժողովրդի կամքն էլ արտահայտվեր նամակագրության մեջ, այսինքն սիրաշահումն ու գեղեցիկ բառերը շատանային, հաճոյախոսություններ արեք իրար, գովացեք: Չէ որ դա հաճելի է ժողովրդին և վերջապես գեղեցիկ: Լավ կլիներ ավելի հաճախակիացնել նամակագրությունը, թող լինի օրական, նույնաբովանդակ սերիալներից հոգնած և նորության կարոտ, ժողովուրդը հետքարքրությամբ կհետևի այս նոր երևույթին:
Մաղթում ենք բեղմնավոր աշխատանք և անսահման սեր:

Երջանիկ ժողովուրդ»:

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը՝ սահմանային միջադեպերի մասին, ապատեղեկատվություն է’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այցելել է Հադրութ’