Առաջին անգամ մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

2064

Ամերիկացի վիրաբույժներն աշխարհում առաջին անգամ իրականացրել են խոզի սրտի փոխպատվաստում մի հիվանդի, որը մահացու սրտաբանական հիվանդությամբ էր տառապում։

Մերիլենդի համալսարանի բժիշկները հաղորդել են, որ 57-ամյա Դևիդ Բենեթին անխուսափելի մահ էր սպառնում, մինչ այդ նա ողջ էր մնում սոսկ բժշկական սարքերի օգնությամբ։

Դոնորական սիրտը գենետիկորեն մոդիֆիկացվել է, որպեսզի հարմարվի հիվանդի օրգանիզմին։

Հիվանդն առայժմ իրեն լավ է զգում, սակայն գիտնականները դեռ չեն շտապում խոսել լիակատար հաջողության մասին և ուշի ուշով հետևում են հիվանդի վիճակին։

Գիտնականները հույս ունեն, որ եթե այս փորձը հաջող լինի, ապա կարող է օգնել լուծելու դոնորական օրգանների պակասի հետ կապված խնդիրը և կարագացնի այն պահը, երբ փոխպատվաստման համար ամենուրեք կսկսեն օգտագործել նաև կենդանիների այլ օրգաններ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՋոկովիչ․ Չեմ պատվաստվել, բայց երկու անգամ վարակվել եմ կորոնավիրուսով
Հաջորդ հոդվածըՀրաձգության աշխարհի չեմպիոնը որսի ժամանակ պատահաբար կրակել է իր վրա և մահացել