‘Առաջին կին թեկնածուն փաստաթղթերն է ներկայացրել ԿԸՀ’

970

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել անկուսակցական Պավլիկ Սարգսյանը և առաջին կին թեկնածուն` Մամուլի Ազգային ակումբի նախագահ անկուսակցական Նարինե Մկրտչյանը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղը առաջադրման փաստաթղթերն է ներկայացրել Սերժ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, Արամ Հարությունյանը և Անդրեաս Ղուկասյանը:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է բռնաբարության և ծեծի ենթարկված հնդկուհին’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը 110 սիրիահայ ուսանողի կրթաթոշակների հավաստագրեր է հանձնել ‘