‘Առաջին կիսաեզրափակիչը. Բրազիլիա-Գերմանիա (լուսանկարներ. տեսանյութ)’

1265

Հուլիսի 8, ժամը 23.59 ,«Մինեյրան» մարզադաշտ

Գլախավոր մրցավար՝  Մարկո Ռոդրիդգես (Մեքսիկա)

Բրազիլիա. Ճանապարհ դեպի վեր

Պենտակամպիոներնեըը  թեև մրցաշարային ցանցով վիճելի էին շարժվում, այնուհանդերձ նրանք հասան մինչև կիսաեզրափակիչ: Իսկ կհասնեն արդյոք ամենագլխավոր խաղին. այս հարցում կասկասծներ առաջացան արդեն մեկնարկում: Աշխարհի առաջնության բացման խաղն ավարտվեց  սկանդալով: Բրազիլացիները հաղթեցին Խորվաթիայի հավաքականին՝ շնորհիվ մրցավար Նիսիմուրայի, որը շատ կասակծելի 11 մետրանոց նշանակեց Խորվաթիայի դարպասին: Դրանից հետո եղավ երկրորդ բացթողումը. Սկոլարիի տղաները այդպես էլ չկարողացան գրավել Գիլերմո  Оչոայի դարպասը,  և մեքսիկացիների հետ խաղաղ ելք կնքեցին: Խմբային փուլի վերջին խաղում «սելեսաո»-ն հեշտորեն լուծեց Կամերունի հարցերը (4:1) և, ամեն դեպքում, զբաղեցրեց խմբում առաջին տեղը: Փլեյ-оֆֆ փուլում բրազիլացիները հանդիպեցին բացառապես ԿՈՆՄԵԲՈԼ-ի հարևանների հետ: 1/8 եզրափակչում բրազիլացիները կարողացան միայն 11 մետրանոց հարվածաշարով հաղթել բավական ուժեղ Չիլիի հավաքականին: Իսկ քառորդ եզրափակչում արդեն հերթը Կոլումբիայինն էր: Այս խաղն ավարտվեց 2:1 հաշվով՝ Տյագո Սիլվայի և Դավիդ Լուիսի գոլերով:  Այս վերջին խաղում Բրազիլիան գոլերը խփեց միայն ստանդարտ դիրքերից. խաղային դրվագներ գրեթե չկային:  Իսկ ամենատխուրը Նեյմարի վնասվածքն էր:  Հիմա ինչպես պետք է տանտերերը սուր պահեր ստեղծեն հակառակորդի դարպասի մոտ: Սա հարց է, որի պատասխանը հնարավոր է չլինի… . 

Դեպի վեր. Գերմանիա

Գերմանացիները մրցաշարը սկսեցին հաստատուն քայլերով, և փլեյ-оֆֆում նույնպես ավելի վստահ էին հանդես գալիս: Ամենսկզբում նրանք մասերի բաժանեցին Պորտգալիայի հավաքականը՝ հաղթելով 4:0 հաշվով: Հեթ-թրիքի հեղինակ դարձավ ԹոմասՄյուրլերը: Այնուհետև, հետևեց ամենամռայլ հանդիպումը, որ քիչ էր մնում ավարտվեր պարտությամբ Գանայի կողմից: Լավ էր, որ խաղն ավարտվեց  2:2 հաշվով:  3-րդ խաղում գերմանացիները հաղթեցին ամերիկացիներին (1:0) և ապահովեցին խմբի հաղթողի կոչումը: Փլեյ-оֆֆ-ում գերմանացիները երկու՝ նվազագույն հաշվով հաղթանակներ տարան: Նրանք երկար ժամանակ չէին կարողանում Ալժիրի հավաքականի հետ խաղում գրավել դարպասը: Եվ միայն լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին գրանցվեց հաղթական արդյունքը՝2:1: Իսկ ահա քառորդ եզրափակչում մենք տեսանք դասական գերմանական պարտիա: Յոհաիմ Լյովի թիմն արագ գոլ խփեց ֆրանսիացիների դարպասը, որից հետո մեկուկես ժամ շարունակ պաշտպանվում էր տաղանդավոր, սակայն դեռ մի փոքր հում ֆրանսիացի ֆուտբոլիստների հարձակումներից: Այստեղ գովեստի խոսքեր պետք է ասենք գերմանացի տաղանդավոր դարպասապահ Մանուել Նոյերի հասցեին, որի մի քանի անգամ տպավորիչ կերպով փրկեց իր թիմին գոլերից: 

Բրազիլիա, կորուստները.«Սելեսաո» այսպես, թե այնպես  չէր համարվում այս խաղի ֆավորիրիտը, երբ  դրան գումարվեցին նաև թիմի սարսափելի կորուստները: Խուան Սունիգայի կանոների խախտումը Նեյմարի  հանդեպ, բրազիլացիներին թողեց առանց այս տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստի: Ֆուտբոլային այս ազգի ողջ դժբախտությունը պատկերացնելու համար կարելի է նայել այս լուսանկարին, որն արվել է ֆուտբոլիստի հոսպիտալացման  գիշերը:

Նեյմարը գլխավոր, սակայն միակ կորուստ չէր: Որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի նաև Տյոգո Սիլվան: Ժոզե Մաուրինյոն վստահ է, որ Տյագո Սիլվայի կորուստն անգամ ավելի ծանր է, քան Նեյմարինը: Կան նաև ուրիշ խնդիրներ. Оրերս մահացել է Մարսելոյի պապը, Վիլյանի ազդրն է վնասվել: Բրազիլիան վիրավոր է, և նույնիսկ ֆանատներն այնքան էլ չեն հավատում իրենց սիրելի թիմի հաղթանակին: Սակայն, այս իրադրությունը կարող է հնարավորություն տալ տանտերերին. վերջապես նրանցից ոչինչ չեն պահանջում,  նրանց գլխավերևում չի շողում դամոկլյան սուրը՝պատրաստ ամեն րոպե իջնելու, և  վերջապես Հալկի նման ֆուտբոլիստները կարող են նույնիսկ առանց Նեյմարի էլ ավելի լավ խաղալ:  Մի խոսքով, Բրազիլիայի համար շատ դժվար է լինելու, բայց այս թիմին հուղարկավորելը դեռ շատ վաղ է:

Տյագո Սիլվան երկրորդ դեղին քարտն է ստանում:

Գերմանիա,. Կորուստները. Այստեղ վնասվածք ունի պաշտպան Շկոդրան Մուստաֆան:  Նրան, ինչպես նաև Նեյմարին Մունդիալում այլևս չենք տեսնի: Մնացածը առողջ են, ինչպես նաև մոգական թվով այն 7 ֆուտբոլիստները, ովքեր հիվանդացել էին Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպման նախաշեմին:

Եթե Բրազիլիան միավորվել է  Magrelo-ի ողբերգության շուրջ և ժամանակավորապես դադարել է իր թիմից հրաշքներ պահաջելուց, ապա գերմանական մամուլը իր պահանջներն է առաջ քաշել: Kicker’а-ի լրագրողները գրում են, որ Բունդեսթիմը իրավունք  չունի  կրկին անցնելու այդ ավարի կողքով: Երկրորդ ագրեսիան ուղղված է մրցավարների դեմ: Նրանք ասում են, որ իբր բրազիլացիներին պաշտպանում են, և դա չպետք է շարունակվի կիսաեզրափակչում:  

Պատմության էջերից….

Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները (ԳՖՀ) հանդիպել են  24 անգամ: Ակնհայտ առավելություն ունեն պենտակամպիոներները՝ +13=6-5, գնդակների հարաբերությունը՝  43-29: Պետք է նաև նշել, աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում այս թիմերը հանդիպել են ընդամենը մեկ անգամ: Դա ԱԱ-2002-ն էր, և այդ ժամանակ հաջողությունը լատինաամերիկացիների կողմն էր՝ 2:0, Ռոնալդոյի դուբլով:

Վերջին անգամ բրազիլացիները և գերմանացիները հանդիպել են 2011 թվականի оգոստոսին: Հակամարտությունն ավարտվել է Գերմանիայի գեղեցիկ հաղթանակով՝3:2: Գերմանացիներից գոլերի հեղինակներ են դարձել Շվայնշտագերը, Գյոտցեն և Շյուրլեն, իսկ «սելեսաո»-ից աչք են ընկել Ռոբինյոն ու Նեյմարը:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիա. Օկինավան՝ թայֆունի տիրապետության տակ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոն. Մանկապիղծների ցանցում պատգամավորներ ու նախարարներ են եղել’