Առաջին փուլում Էրդողանի հաղթելու հավանականությունը մեծացել է

250

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշը հասել է 51 %-ի, ինչը մեծացնում է մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլում նրա հաղթանակի հավանականությունը։

Այդ մասին ուրբաթ օրը հաղորդել է Hurriyet թերթը՝ նշելով, որ Էրդողանի հիմնական մրցակցի՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների մոտավորապես 45 %-ը։

Պարբերականը հղում է անում «երեք հուսալի հարցումների» արդյունքներին, որոնք անցկացրել են Optimar, Sonar և Areda ընկերությունները։ Սոցիոլոգների եզրակացությունների համաձայն՝ եթե ընտրություններից երկու շաբաթ առաջ հարցումները վկայում էին նախագահական ընտրությունները երկու փուլով անցկացնելու օգտին, ապա այժմ դրանք խոսում են ընտրությունները մեկ փուլով ավարտելու մասին։

Թուրքիայում անցած հինգշաբթի ուժի մեջ է մտել սոցիոլոգիական հարցումները հրապարակելու արգելքը։ Hurriyet-ը նշում է, որ դա չի խանգարում մեկնաբանել դրանք։

Նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50 % պլյուս մեկ ձայն։ Շատ փորձագետների կարծիքով՝ նման ելքը քիչ հավանական է, և այդ դեպքում կլինի երկրորդ փուլ, որը կանցկացվի մայիսի 28-ին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մասթերս»․ Խաչանով — Ռուբլյով զույգը դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածըԿադիրով․ Կրեմլի վրա անօդաչուների գրոհը չի փոխի «հատուկ ռազմական գործողության» ընթացքը