Կադիրով․ Կրեմլի վրա անօդաչուների գրոհը չի փոխի «հատուկ ռազմական գործողության» ընթացքը

170

Չեչենական Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի կարծիքով՝  անօդաչուների հարձակումը Կրեմլի վրա չպետք է փոխի «հատուկ ռազմական գործողության» ծրագրված ընթացքը։

Նա իր կարծիքն արտահայտել է Telegram ալիքում։

Կադիրովը նշել է, որ ժամանակակից Ռուսաստանի և նրա դաշնակիցների հիմնական խնդիրներից մեկը արդարության համաշխարհային կառույցները վերականգնելն է։ Ըստ նրա՝ այդ կառույցները պետք է կրկին անաչառ և անկախ դառնան։ Չեչնիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ դա անպայման տեղի կունենա, և այդ ժամանակ վերջ կտրվի «շատ երկրների խամաճիկությանը և միաբևեռությանը», և այդ գրոհի յուրաքանչյուր մասնակցից, կատարողից և կազմակերպչից լիարժեք պատասխան կպահանջվի։

«Հետևաբար՝ այսօր սադրանքը չպետք է փոխի և չի փոխի ծրագրված ռազմական հատուկ գործողության սցենարը։ Այո, դա հարձակում էր նախագահի վրա, հետևաբար՝ պետության վրա, և որպես հետևանք՝ ողջ Ռուսաստանի Դաշնության վրա։ Բայց դա չպետք է ազդի մեր մտածած ծրագրերի ու պլանների վրա։ Իսկ հատուցումը, իհարկե, կլինի»,- գրել է Կադիրովը՝ հավելելով, որ այդ հատուցումը կլինի «ճշգրիտ՝ վիրաբուժական և ոսկերչական տեսակետից»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱռաջին փուլում Էրդողանի հաղթելու հավանականությունը մեծացել է
Հաջորդ հոդվածըՉԺՀ-ն պատրաստ է ՌԴ-ի հետ միասին կարգավորել ճգնաժամը