‘«Առաքելությունն» իրեն համարում է միակ ուժը, որ երբեք չի տվել հետագայում չկատարած խոստումներ’

1304

«Առաքելություն»՝ միակ ուժը, որ երբեք չի տվել հետագայում չկատարած խոստումներ, «Առաքելություն»՝ միակ ուժը, որ երբեք չի եղել իշխանության, «Առաքելություն» միակ ուժը որն երբեք չի եղել խորհրդարանում, «Առաքելություն»՝ միակ ուժը, որը ներկայացնում է նոր սերունդը, «Առաքելություն»՝ առաջին առաքելությունը Երևանն է: Այսպիսի խոսքերով Ազնավուրի հրապարակում սկսվեց «Առաքելության» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը:

«Լավ օրից չէ, որ սկսել ենք զբաղվել քաղաքականությամբ, Հայաստանում օրեցօր աճում է արտագաղթի տեմպերը, ժամանակն է կասեցնելու այս հոգևոր ու մշակութային ունայնությունը»,- նկատեց իր ելույթում թեկնածու Դավիթ Մուրադյանը:

Կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղվեցնող Մանուկ Սուքիասյանն էլ հավաքված սակավաթիվ մարդկանց ասաց, թե իրենց ընտրակաշառք չեն բաժանում, պետության փողերով չեն զբաղվում բարեգործությամբ: Նրանց միակ նպատակը երկիրն ու Երևանը այս չքավորությունից հանելն է:

Նախորդ հոդվածը‘Գագիկ Ծառուկյանը հորդորում է մոռանալ արտագաղթի ճամփան. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Տարոն Մարգարյանի շրջապատին նյարդայնացնում է Գագիկ Բեգրալյանի «պասիվությունը»’