‘Տարոն Մարգարյանի շրջապատին նյարդայնացնում է Գագիկ Բեգրալյանի «պասիվությունը»’

2425

Ըստ շրջանառվող լուրերի, Տարոն Մարգարյանի շրջապատին խիստ նյարդայնացրել է այն հանգամանքը, որ ՀՀԿ ԳՄ անդամ, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը Կենտրոն համայնքում առանձնապես ջանքեր չի գործադրում Մարգարյանի օգտին աշխատելու համար:

Ավելին, Մարգարյանի հորաքրոջ որդին՝ Արթուր Սիրունյանը, որ հայտնի է «Պճեղ» մականունով, օրերս ՀՀԿ-ականների մոտ հայտարարել է, թե Գագիկ Բեգլարյանը Կենտրոնի թաղապետարանի շենքում դեռ թաղապետ աշխատած ժամանակվանից ունի հատուկ առանձնասենյակ եւ ինքը պատրաստվում է առաջիկայում անձամբ հենց այդ սենյակում էլ պատժել Գագիկ Բեգլարյանին:

Նախորդ հոդվածը‘«Առաքելությունն» իրեն համարում է միակ ուժը, որ երբեք չի տվել հետագայում չկատարած խոստումներ’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կլիչկո. Չէի սպասում այսպիսի բան «Բավարիայից»’