‘Գագիկ Ծառուկյանը հորդորում է մոռանալ արտագաղթի ճամփան. Տեսանյութ’

1327

«Կոչ եմ անում, որպեսզի հայաստանցին, հայերը  մոռանան արտագաղթի ճանապարհը, կամք ունենան, ձգտում: Ազատության հրապարակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրա խոսքով, քաղաքում պետք է լինի մրցակցություն, աշխատանքի պայմաններ, որպեսզի մարդիկ չմտածեն արտագաղթի մասին: «Այո, մենք պատրաստակամ ենք, ունենք հզոր քաղաքական թիմ, կարող ենք իրականացնել այն ամենը, ինչ պետք է մեր քաղաքին, մեր երկրին, բայց մենք միայնակ չենք կարող անել դա՝ միասին պետք է լինենք»,- ասաց Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նաեւ կոչ արեց չվախենալ, ընտրություններին մասնակցել եւ քվեարկել խղճի թելադրանքով: «Դրանք ամենավախկոտ ու թույլ մարդիկ են, ովքեր վախենում են, որ ձայն չեն հավաքի ու իրենց պաշտոնից կզրկվեն, բայց պաշտոնից հեռացնելուց նրանց բարև տվող չի լինելու», — ասաց Գագկի Ծառուկյանը:

Նա կոչ արեց նաև ձայնը տալ նրան, ում հավատում են, ում հետ հույսեր են կապում, և միայն այդ դեպքում, ըստ ԲՀԿ առաջնորդի, ամեն ինչ ճիշտ կլինի: 

Գագիկ Ծառուկյանի ելույթից հետո հայտարարվեց երթ դեպի Հանրապետության հրապարակ: 

Նախորդ հոդվածը‘Վ. Օսկանյան. «Մայիսի 5-ին ընտրելու ենք ոչ թե «աղբահանողի», այլ Երեւանի վարչապետին»’
Հաջորդ հոդվածը‘«Առաքելությունն» իրեն համարում է միակ ուժը, որ երբեք չի տվել հետագայում չկատարած խոստումներ’