‘Առաքել Սեմիրջյան. Ինչու՞ են ասպարեզում գտնվող գործիչները ձգտում իրենց վերագրել 90-ականների իրադարձությունները’

1235

Երբևէ ձեզ հարց չեք տվել, թե ինչու ՍերԺ Սարգսյանը, Բագրատյանը, Հայրիկյանը, Րաֆֆին ու մնացած այլ գործիչներ փորձում են իրենց վերագրել իննսունականներին տեղի ունեցած իրադարձությունները, այլ ոչ թե 2000-ականներին, կամ 2010-ականներին: Ոչ թե այն պատճառով որ այդ թվերին բան տեղի չի ունեցել, այլ պարզապես Հայաստանում հպարտանալու բաները տեղի են ունեցել միայն իննսունականներին, իսկ դրանից հետո ինչո՞վ հպարտանային: Չնայած լիքը ժամանակ ունեին ու կարող էին այս վերջին տասնհիգ տարվա մեջ էլ ինքանդրսևորվել, սակայն հարցն էլ նրանում էր, որ միայն Տեր-Պետրոսյանի օրոք բոլոր այս գործիչներն իրենցից որևէ արժեք էին ներկայացնում, իսկ նրանից հետո նրանք բոլորն արժեզրկվեցին, ինչպես 2008 թվականին արժեքավորվեցին այն գործիչները, ովքեր կանգնեցին շարժման կողքին և արժեզրկվեցին հենց այն պահին, երբ հեռացան շարժումից:

Տեր-Պետրոսյանը ինչ անի-չանի, բոլորի պլանկաները բարձրացնում է, ու այս բանը լավ հասկանալով էլ այս գործիչները փորձում են ինքնահաստատվել Լևոնի հետ համեմատվելով, կամ Լևոնի արածները իրենց վերագրելով:

 

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին ռազմական ակադեմիա է գնացել պարսատիկով’
Հաջորդ հոդվածը‘Ընդամենը բուժվում էր. Մամուլ’