‘Առեւանգել են Պոլ Սքոուլզի ավտոմեքենան’

757

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Սքոուլզի ակումբային ավտոմեքենան առեւանգել են: Ուշագրավ է, որ մեքենան առեւանգել են այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը այն կանգնեցրել է իր տան մոտ՝ տաքացնելու համար: Սքուլզը միացրել է իր «Շեվրոլե Կապտիվայի» շարժիչը, տուն վերադարձել եւ սպասել, մինչեւ մեքենայի դիմապակիները կչորանան: Դրանից էլ օգտվել են առեւանգիչները: Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ վաղ առավոտյան:

«Ոստիկանությունն արդեն սկսել է մեքենայի առեւանգման դեպքի հետաքննությունը: Ամեն ինչ արվում է այն հայտնաբերելու համար»,- ոստիկանության ներկայացուցչի խոսքն է մեջբերում The Daily Mail-ը:  

Նախորդ հոդվածը‘Վենետիկն ու Սանկտ-Պետերբուրգը կդադարեցնեն համագործակցությունը միասեռականների «պատճառով»’
Հաջորդ հոդվածը‘Քուրդ գրոհայինները փետրվարին զինադադար կհայտարարեն թուրքական իշխանություններին’