‘Առնետության հուշարձանի մոտ (լուսանկար)’

1840

Քաղաքացի Զորիկ Գալստյանին օրերս Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանող սարքով (արագաչափ) հայտնաբերած իրավախախտման համար տուգանել են 10000 դրամի չափով: Պարզ ասած` քաղաքացին Երևանից Աշտարակ ճանապարհին գերազանցել է արագությունը 12 կմ/ժ-ով՝ ընթացել է 72 կմ/ժ, երբ որ թույլատրված արագությունը 60կմ/ժ է: Եվ այժմ Զորիկ Գալստյանը մտադիր է բողոքարկել արագաչափով դրված տուգանքը: Եվ երևի ցանկացած գիտակից վարորդ կվարվեր նույն կերպ: Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, ներկայացնում ենք տուգանված վարորդի ֆեյսբուքյան գրառումը.

«Ես մտադիր եմ բողոքարկել արագաչափով դրված տուգանքը. Երևանից Աշտարակ ճանապարհին դրված է 80 կմ-ի նշան, երբ ճանապարհի երկու կողմում բնակավայրեր ու շինություններ են, հետո Պռոշյանում ճիշտ է դրված է բնակավայրի ցուցանակ, բայց կողքերը ամայի են ու 60 սահմափակման նշան չկա. Երկիմաստ վիճակ է, ոնց գուշակես որ 60 է, կարելի է համարել ծուղակ»:

Բայց սա դեռ ամենը չէ: Այսօր Գալստյանը տեղադրել է լուսանկար, որն արվել է դեպի Արտաշատ ընթանալից.

«Նկարը կարելի է վերնագրել “Առնետության հուշարձանի մոտ”, 70 նշանից 20 մետր հետո քաղաքի ցուցանակն է, իսկ քիչ հետո իհարկե արագաչափը»:

Նախորդ հոդվածը’23 տարի առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրվեց ԳԽ նախագահ’
Հաջորդ հոդվածը‘Վահե Գրիգորյան. Անկողմնակալ քննության արդյունքում Սարգիսը, Տիգրանը, Արտակը և Դավիթը տուժողի, իսկ «տուժող» ոստիկանները՝ ամբաստանյալի աթոռներին կհայտնվեին’