‘Առնվազն 7,4 միլիոն գերմանացիներ տառապում են քնի խանգարումից’

1052

Գերմանիայի առնվազն 7,4 միլիոն քաղաքացիներ տառապում են քնի խանգարումից, ինչն աշխատանքի ընթացքում մշտական ծանրաբեռնվածության նշան է և այնքան էլ անվտանգ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Այդ երևույթի դեմ պայքարի մեթոդներն են քննարկվել Քնաբանության գերմանական ընկերության ամենամյա նստաշրջանում, որը տեղի է ունեցել երեկ Վիսբադենում: Մարդիկ հոգնում են աշխատանքի ընթացքում և վատ են քնում, իսկ հաջորդ օրն արդեն սթրեսային վիճակում կրկին աշխատանքի են ներկայանում,և խնդիրները ձնագնդիկի նման մեծանում են՝ վերածվելով ընկճախտի (դեպրեսիա), որն արդեն վաղուց անվանում են «գերմանացիների ազգային հիվանդություն»:

 Վիճակագրության համաձայն՝ վերջին չորս տարիների ընթացքում Գերմանիայում ընկճախտի գանգատով բժիշկներին դիմելու դեպքերն ավելացել են 50 %-ով: Գերմանացի փորձագետների կարծիքով՝ եթե աշխատանքի վրա շաբաթական ծախսես 40 ժամից ավելի (ութժամյա աշխատանքային օր), դարձյալ կարող ես առողջական և հոգեբանակ լուրջ խնդիրների բախվել, իսկ ավելի շատ աշխատողներին առհասարակ խորհուրդ  է տրվում հնարավորության դեպքում ժամանակ առ ժամանակ իրենց հաշվին արձակուրդ վերցնել, փոխանցում է ИТАР-ТАСС -ը:

Նախորդ հոդվածը‘Ալիևը պաշտոնապես դարձավ Ադրբեջանի նորընտիր նախագահը’
Հաջորդ հոդվածը‘Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում’