‘Զեյնալովին սպառնում է ցմահ ազատազրկում’

1256

Մոսկվայաբնակ Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (Սպանություն խուլիգանական նկատառումներով): Զեյնալովին այժմ սպառնում է ցմահ ազատազրկում:

Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի առաջին մասով, որի առավելագույն պատժաչափն է 15 տարին հայտում է ИТАР-ТАСС-ը:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ  Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Զեյնալովը չի ճանաչել իր մեղքը և «եթե ավելի վաղ կասկածյալի հարցաքննության ժամանակ նա քննությանը հայտնել էր, որ հենց ինքն է դանակով հարված հասցրել Եգոր Շչերբկովին, ապա այսօր նա ընդհանրապես ներկա չի եղել հանցագործության վայրում և սպանություն չի կատարել»:

Մարկինը հայտարարել է, որ քննությունը ունի բավականաչափ ապացույցներ և տեղեկություններ հանցագործությանը Զեյնալովի առնչության վերաբերյալ, որոնք էլ հիմք են հանդիսացել մեղադրանքի առաջադրման համար:

Նախորդ հոդվածը‘Առնվազն 7,4 միլիոն գերմանացիներ տառապում են քնի խանգարումից’
Հաջորդ հոդվածը‘«Ոստիկանական ֆինանսական բուրգի գործը» դատարանում է’