‘Առողջապահության նախարարությունը Հայրիկյանին առաջարկել է բուժումը շարունակել արտերկրում’

1131

Բուժումն անցնել արտերկրում Պարույր Հայրիկյանին առաջարկել է Առողջապահության նախարարությունը: Ըստ 168.am-ի, տեղեկացրել է  ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի մտերիմ ընկեր Կարո Եղնուկյանը:

Վերջինիս խոսքով՝ Առողջապահության նախարարությունը պարբերաբար հետաքրքրվում է Պ. Հայրիկյանի առողջությամբ. «Դերենիկ Դումանյանը երեք կամ չորս անգամ այցելել է Պարույր Հայրիկյանին: Անգամ հենց Առողջապահության նախարարությունն է առաջարկել Պ. Հայրիկյանին բուժումն անցնել արտերկրում»,- ասել է Կարո Եղնուկյանը:

Պարույր Հայրիկյանը բուժման կուրսեր է անցնում «Կարմիր Խաչ» բժշկական հաստատությունում, որտեղ, սակայն, դրական արդյունք չարձանագրելու դեպքում Հայրիկյանը բուժումը կշարունակի արտերկրում: Կարո Եղնուկյանն ասել է նաեւ, որ Հայրիկյանը բուժումը կշարունակի արտերկրում, եթե «Կարմի Խաչում» չհաջողվի բուժել Հայրիկյանի աջ ձեռքի ցավերը, ինչի հետևանքով մատներն անշարժունակ են դարձել:

Հայրիկյանն, ըստ նախնական տեղեկությունների, հավանաբար կմեկնի Գերմանիա:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը Պուտինի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարցեր կքննարկի’
Հաջորդ հոդվածը‘Կրեմլում չեն մեկնաբանում Զյուգանովի հայտարարությունը Չավեսի մահվան վերաբերյալ’