‘Առևանգված օդանավը վայրէջք է կատարել Լառնակայում’

1273

Եգիպտական ավիաուղիների առևանգված A320 օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում, և այնտեղից սկսել են դուրս գալ կանայք և երեխաներ, հաղորդել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով ոստիկանությանը:

Sky News  հեռուստատեսության փոխանցմամբ՝ օդանավից դուրս է եկել ընդամենը 20 մարդ:

Ավելի վաղ EgiptAir ավիաընկերությունը հաստատել է, որ ինքնաթիռը զավթած տղամարդը սպառնացել է պայթեցնել իր մահապարտի գոտին:

Վերջին տեղեկատվության համաձայն՝ առևանգման պահին օդանավում  եղել են 81 ուղևորներ և անձնակազմի 7 անդամներ:

EgiptAir ավիաընկերության մարդատար A320 ինքնաթիռը, որ Ալեքսանդրիայից Կահիրե չվերթ էր իրականացնում, գրավվել է երեքշաբթի առավոտյան, օդ բարձրանալուց անմիջապես հետո: Առևանգիչը պահանջել է վայրէջք կատարել Լառնակայի օդանավակայանում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող’
Հաջորդ հոդվածը‘ «Եղբայր Օբամային». Ֆիդելը կասկածում է Սպիտակ տան ղեկավարի անկեղծությանը’