‘Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող’

1417

Այս օրերին Մոսկվայում ընթանում է սամբոյի «Անոտոլի Խառլամպիևի հուշամրցաշար»-Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացել է հինգ մարզիկով: Մեր սամբիստներից երեքն արժանացել են պարգևների:

Մարտական սամբոյի մրցապայքարում 68 կգ քաշային Սամվել Բադալյանը  և 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը պարտվել են միայն եզրափակիչ պայքարում և արժանացել են արծաթե մեդալների: Մարզական սամբոյի 52 կգ քաշային կարգում անգերազանցելի է եղել Տիգրան Կիրակոսյանը, ով տպավորիչ գոտեմարտեր անցկացնելով՝ նվաճել է չեմպիոնական կոչումը:

Նախորդ հոդվածը‘Սերգեյ Կարյակինը՝ Հավակնորդների մրցաշարի հաղթող’
Հաջորդ հոդվածը‘Առևանգված օդանավը վայրէջք է կատարել Լառնակայում’