‘Առևտրականները, չնայած սպառնալիքներին, կրկին կհավաքվեն կառավարության դիմաց’

1028

Երևանի գրեթե բոլոր տոնավաճառներից հազարավոր առևտրականներ այսօր Կառավարության դիմաց կրկին բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է փաստաթղթավորել ամբողջ ունեցած ապրանքը:

Հիշեցնենք, որ երկու օր առաջ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Նրանց ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը տեղեկացրել էր, որ առևտրականների միջոցով կառավարությունը փորձում է ստվերից հանել մեծ բիզնեսին, ինչը ավելի էր զայրացրել բողոքի դուրս եկածներին:

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն, ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից:

Ինչպես քիչ առաջ iLur.am-ին հայտնեց Երևանի ոսկու շուկայում առևտուր իրականացնողներից մեկը, տոնավաճառի տնօրինությունը սպառնում է, որ այն մարդիկ ովքեր դուրս կգան ցույցի կզրկվեն իրենց սեղանիկներից:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Իշխանափոխության խնդիրը լուծված կարելի է համարել’
Հաջորդ հոդվածը‘Ս. Սարգսյանի ելույթը՝ որպես սեփական ձախողումների յուրահատուկ նմուշ’