‘Ասադ. ԱՄՆ-ն ապացույցներ չունի քիմիական զենք կիրառելու վերաբերյալ’

760

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ամերիկյան PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ չունի, թե իր կառավարությունը քիմիական զենք է կիրառել սեփական բնակչության դեմ: Ասադը նաև ընդգծել է, որ եթե Արևմուտքի երկրները ռազմական հարված հասցնեն Սիրիային, ապա իր կողմնակիցները, ամենայն հավանականությամբ, այդ գործողություններն անպատասխան չեն թողնի:

Սիրիայի ղեկավարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր բանակը քիմիական զենքի տիրապետում է, սակայն ասել է, որ ամեն դեպքում՝ այդ զենքը կենտրոնացված հսկողության ներքո կլիներ: Շաբաթ օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Բաշար Ասադի վարչակարգի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու պատրաստակամություն հայտնած երկրներն արդեն «երկանիշ թվով» են հաշվվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Վաղը կայանալիք Հայաստան — Դանիա հանդիպմանը վաճառվել է ընդամենը 4000 տոմս’
Հաջորդ հոդվածը‘Աբխազիայում սպանվել է ռուսաստանցի դիվանագետ’