‘Աբխազիայում սպանվել է ռուսաստանցի դիվանագետ’

844

Ռուսաստանի Դաշնության դիվանագետ Դմիտրի Վիշերնևն այսօր սպանվել է Սուխումիում: Նախնական տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանի դեսպանատան առաջին քարտուղարին սպանել են առավոտյան ժամը 08.30-ին, իր տան մոտ, գլխին հասցված կրակոցով:

Աբխազիայի դատախազությունն արդեն սպանության փաստով գործ է հարուցել: Վիրավորվել է նաև դիվանագետի կինը, որն այժմ գտնվում է հիվանդանոցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աբխազիայի դատախազությունում РИА Новости-ի թղթակցին հայտնել են, որ սպանության վայրում պայթուցիկ սարք է հայտնաբերվել, այն ամրացված է եղել բջջային հեռախոսին:

Հարկ է նշել, որ սպանությունը կատարվել է Ռուսաստանի և Աբխազիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնգամյակի օրը, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ասադ. ԱՄՆ-ն ապացույցներ չունի քիմիական զենք կիրառելու վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Ն. Զոհրաբյանը նորից պահանջել է ԱԺ հրավիրել ԱԳ պաշտոնյաներին ‘