‘ԱՎԾ. Սպառողական գները անցյալ տարվա համեմատ աճել են 8,5 %-ով’

797

2013թ. հուլիսին, 2012թ. հուլիսի համեմատ՝ սպառողական գները Հայաստանում աճել են 8.5%ով, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 9.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը`4.3%-ով, ծառայությունների սակագներինը` 8.4%-ով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների՝ 2013թ. հուլիսին, հունիսի համեմատ՝ ՀՀ սպառողական շուկայում գների ընդհանուր մակարդակն աճել է 0.4%-ով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է գների հարաբերականորեն կայուն (անփոփոխ) մակարդակ, իսկ ծառայությունների ոլորտում` սակագների 5.0% հավելաճ: Իսկ 2013թ.հունվար-հուլիսին, 2012թ. հունվար-հուլիսի համեմատ` համապատասխանաբար 4.7%, 5.2, 5.2 և 3.4%:

2013թ. հունվար-հուլիսին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.5% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% նվազում):

Նշենք, որ 2013թ պետական բյուջեում թույլատրելի գնաճը սահմանված է +/- 4,5%: 

Նախորդ հոդվածը‘«Բարև, Երևանը» դատի է տալիս Տարոն Մարգարյանին’
Հաջորդ հոդվածը‘ԱՎԾ-ն հրապարակել է նախագահական ընտրությունները կեղծելու մեխանիզմներից մեկը’