Ավստրալացի նկարիչը ստիպված է եղել ջնջել գրկախառնված զինվորներին պատկերող որմնանկարը

354

Ավստրալացի նկարիչ Փիթեր Սիթոնը, որը Մելբուռնում շենքի պատին պատկերել էր ռուսաստանցի և ուկրաինացի զինվորականների գրկախառնությունը, ստիպված է եղել ջնջել որմնանկարը հանրության բացասական վերաբերմունքից հետո։

Նկարչի խոսքով՝ իր աշխատանքը խորհրդանշում էր երկու երկրների միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման կոչ, և ինքը չէր ուզում որևէ մեկին վիրավորել։

Քննադատների կարծիքով՝ նրա աշխատանքը ցուցադրում է երկու կողմերի կեղծ բարոյական հավասարությունը։

«Ի՞նչ կմտածեիք, եթե պատկերվեին գրկախառնված բռնարարը և զոհը»,- վրդովմունքով ասել է Ուկրաինական կազմակերպությունների ավստրալական միության համանախագահ Ստեֆան Ռոմանիվը։

Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն Սիթոնի աշխատանքը «չափազանց վիրավորական» է համարել բոլոր ուկրաինացիների համար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը«Ճկուն երկաթյա լեդի»․ Թրասը պատրաստվում է դառնալ Բրիտանիայի վարչապետը
Հաջորդ հոդվածըՌԴ ՊՆ․ ՄԱԳԱՏԷ-ի խնդրանքով՝ Ռուսաստանը թույլ է տվել 60 լրագրողների մուտքը ԶԱԷԿ