«Ճկուն երկաթյա լեդի»․ Թրասը պատրաստվում է դառնալ Բրիտանիայի վարչապետը

320

Սեպտեմբերի սկզբներին Բրիտանիայի կառավարությունը, հնարավոր է, ղեկավարի Լիզ Թրասը՝ թորիների կուսակցության 47-ամյա գործիչը, որն ուզում է, որ իրեն համարեն «նոր երկաթյա լեդի», խոստանում է նվազեցնել հարկերը և կոչ է անում կասեցնել Պուտինին։

Օգոստոսի կեսերին Թրասը, հարցումներից մեկի արդյունքներով, ընտրություններում  ջախջախիչ  հաշվով հաղթում էր մրցակցին՝ Պահպանողական կուսակցության առաջնորդ Ռիշի Սունակին՝ կուսակցության անդամների ձայների  60 %-ը՝ ընդդեմ Սունակի 28 %-ի։ Հաղթողն այս ընտրություններում, որտեղ քվեարկում են միայն Պահպանողական կուսակցության անդամները, ավտոմատ կերպով դառնում է բրիտանական կառավարության ղեկավարը։

Բրիտանիայի պատմության մեջ վարչապետի պաշտոնն զբաղեցրած առաջին կինը՝ Մարգարեթ Թեթչերը, չափազանց վառ կերպար էր, ուստի բնական է, որ նրա հետևորդների վերաբերմամբ նույնպես կիրառում են Թեթչերի մականունը՝ «երկաթե լեդի»։ Այդ մականունը տրվել էր նաև տիպիկ կուսակցական ֆունկցիոներ Թերեզա Մեյին, որը վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2016-2019 թթ․, բայց մականունը նրան «սազական չէր եկել»։

Լիզ Թրասն ավելի է, քան Մեյը, նման է վճռական և գաղափարական պահպանողական առաջնորդի, ինչպիսին էր Թեթչերը, և Թրասն ինքն էլ ջանում է անընդհատ հիշեցնել այդ նմանության մասին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըUS Open. Խաչանովն առաջին անգամ կխաղա 1/4 եզրափակիչում, Մեդվեդևը լքեց մրցաշարը
Հաջորդ հոդվածըԱվստրալացի նկարիչը ստիպված է եղել ջնջել գրկախառնված զինվորներին պատկերող որմնանկարը