‘Ավստրալիայի վարչապետը որոշել է ապրել տեղաբնիկների հետ ‘

1018

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը մեկ շաբաթ կապրի եւ կաշխատի երկրի հյուսիսում, որտեղ բնիկներն են ապրում:

Այդպիսով Էբոթը կկատարի նախընտրական շրջանում իր տված խոստումներից մեկը` տարվա մեջ մեկ շաբաթ անցկացնել բնիկների հետ:

Վարչապետը բացատրել է, որ ցանկանում է Ավստրալիայում կենսապայմանների վերաբերյալ լսել բնիկների կարծիքը: Ընդ որում, Էբոթը նշել է, որ արտակարգ իրավիճակների դեպքում կարող է վաղաժամ վերադառնալ մայրաքաղաք Կանբերա:

Վարչապետը կապրի Նխուլունբայ բնակավայրից ոչ հեռու` վրանի մեջ:

Տեղաբնակները նրան դիմավորել են ծիսական պարերով: Այսօր Էբոթը այցելել է բնիկներին պատկանող անտառահատման գործարան:

Տեղի համայնքի ղեկավարները ձգտում են տնտեսական անկախություն ստանալ:  Նրանք արդեն վարչապետի հետ զրույցում բարձրացրել են գործազրկության բարձր մակարդակի հարցը, փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Ավստրալիայում Pizza Hut-ը լավ պատվերի դիմաց անվճար տնային կենդանի է խոստացել’
Հաջորդ հոդվածը‘Իշխանական վախերի ալֆան եւ օմեգան. «Լեւո՜ն»’