‘Ավստրալիայում արտակարգ դրություն է հայտարարվել թռչող աղվեսների պատճառով’

2206

Ավստրալական Նոր Հարավային Ուելսի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմ են մտցրել նավահանգստային Բեյթմեն-Բեյ քաղաքում, քանի որ այնտեղ մեծ քանակությամբ թռչող աղվեսներ են ժամանել:

Ինչպես պատմում են տեղացիները,  արտաքուստ չղջիկների նմանվող տասնյակ հազարավոր աղվեսների բարձրացրած աղմուկը, արտաթորանքն ու գարշահոտությունը ուղղակի անտանելի են դարձրել իրենց կյանքը:

Նահանգի իշխանություններն արդեն հայտարարել են, որ 1,4 մլն դոլար են տրամադրելու աղվեսների վերաբնակեցման համար:

Ավստրալիայում թռչող աղվեսը համարվում է կաթնասունների թույլ տեսակ: Կենսաբանների հավաստմամբ՝ պտղամսով սնվող այդ կենդանիները կարևոր դեր են կատարում բույսերի սերմերի տարածման գործում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Գորբաչով. Ես ոչ գնացել եմ, ոչ էլ կգնամ Ուկրաինա’
Հաջորդ հոդվածը‘Ընտրություններ Ավստրիայում. Փոստով քվեարկությունը որոշիչ կլինի’