‘Ավստրալիայում կայացել է լողի «նուդիստական» առաջին համաշխարհային մրցավազքը. Տեսանյութ’

1298

Մոտ 1000 մարդ է մասնակցել առաջին համաշխարհային Sydney Skinny՝ լողի «մերկ օվկիանոսային» մրցումներին, հաղորդում է Sydney Morning Herald-ը: Լողատարածությունը կազմել է 900 մետր:

Լողավազքի կազմակերպիչ Նայջել Մարշը հայտարարել է, որ ակցիային մասնակվել են տարբեր տարիքային խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում 89-ամյա մի ծերունի: Նա հավելել է, որ լողավազքին մասնակցել են ոչ միայն «գաղափարական նուդիստներ», այլ նաեւ նրանք, որոնց համար մերկ լողավազքը դարձել է «կյանքի նոր փորձ»:

Լողավազը սկսվել է Cobblers Beach լողափում եւ ավարտվել Սիդնեյի նավամատույցում:

Նշենք, որ Ավստրալիայում պարբերաբար կազմակերպվում են ռեգբիի «նուդիստական» հանդիպումներին, իսկ ահա մերկ լողավազք առաջին անգամ տեղի ունեցավ:

Նախորդ հոդվածը‘iLur.am-ի բացահայտած կրկնակի քվեարկության փորձի հետքերով քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԿԸՀ-ի՝ Սերժ Սարգսյանը այս պահի դրությամբ հավաքել է 69.49 % ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 26.78 %’