‘Ավստրիական «Էրսթ» բանկը Հայաստանին կտրամադրի 2 մլն եվրո վարկ ‘

1076

Ավստրիական Erste Bank-ը Հայաստանին կտրամադրի 2 մլն եվրո վարկ` «Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի վերազինում» ծրագրի ֆինանսավորմանը: Այս մասին այսօր հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ 2 մլն եվրո գումարով վարկը կտրամադրվի 11 տարի մարման ժամկետով՝ առաջին 1.5 տարիների համար մարումների արտոնյալ ժամկետով: Միջոցները նախատեսվում են տրամադրել երկու վարկային համաձայնագրերով` 1.7 մլն եվրո արտահանումային վարկի և 0.3 մլն եվրո կանխավճարային վարկի տեսքով: 1.7 մլն եվրոյի տարեկան տոկոսադրույքը կկազմի վեցամսյա Euribor + 0.6%, իսկ 0.3 մլն եվրոյի տոկոսադրույքը`տարեկան 3.5%:

Նախորդ հոդվածը‘Ատոմակայանի լիցենզիայի գործողությունը երկարաձգվել է 5 տարով’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելը «հին, գեղեցիկ ավանդույթ» է ‘