Ավստրիայի ՊՆ․ Առանց ՀՕՊ միջոցների՝ Ուկրաինան կթաղվի խավարի մեջ

275

Ուկրաինան իր կրիտիկական ենթակառույցները պաշտպանելու համար հակաօդային պաշտպանության կարիք ունի, հակառակ դեպքում մի քանի շաբաթ անց կթաղվի խավարի մեջ։

Նման կարծիք է հայտնել Ավստրիայի ՊՆ գնդապետ Մարկուս Ռայսները ZDF հեռուստատեսության եթերում։

«Եթ լայնածավալ հակաօդային պաշտպանություն չապահովվի, ապա մի քանի շաբաթ հետո Ուկրաինայում կատարյալ խավար կտիրի, որովհետև կրիտիկական կարևորություն ունեցող ողջ ենթակառույցը կդադարի գործել»,- ասել է փորձագետը։

Գնդապետը նշել է, որ ռազմական գործողությունների սկզբին ոչնչացվել է Ուկրաինայի ՀՕՊ մեկ երրորդը։ Չնայած Արևմուտքի մատակարարումներին՝ «երկրի հսկայական չափերի և պաշտպանության կարիք ունեցող  օբյեկտների մեծ քանակի պատճառով ոչինչ անել, ըստ էության, հնարավոր չէ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆոյերը կրկնել է Մայերի և Տաֆարելի ցուցանիշը
Հաջորդ հոդվածըԹուրքիայի կառավարությունը քննարկում է Սիրիայի հյուսիսում նախատեսված գործողությունը