Թուրքիայի կառավարությունը քննարկում է Սիրիայի հյուսիսում նախատեսված գործողությունը

299

Թուրքիայի կառավարությունը երկուշաբթի օրը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կքննարկի Սիրիայի հյուսիսում երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության գրոհայինների դեմ նախատեսված ցամաքային գործողության հարցը։

Այդ մասին տեղեկացրել է TRT հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկչությանը հակազդելու հարցերը կառավարության օրակարգում հիմնական հարցերից են։

Մասնավորապես՝գնահատական կտրվի նոյեմբերի 20-ից Իրաքի և Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի կողմից անցկացվող «Մագիլ-սուր»  գործողությանը օդում։

Միջազգային օրակարգի հարցերից են՝ հացահատիկային գործարքի իրականացումը, էներգետիկ  նախագծերը։ Ներքին օրակարգային հարցերից նախատեսվում է քննարկել պայքարն արժեզրկման դեմ, մի քանի կառավարական նախագծեր խորհրդարան ներկայացնելը, այդ թվում՝ կանանց հիջաբ կրելու ազատությանը վերաբերող հարցեր։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱվստրիայի ՊՆ․ Առանց ՀՕՊ միջոցների՝ Ուկրաինան կթաղվի խավարի մեջ
Հաջորդ հոդվածըՖլիկ. Հպարտ եմ իմ թիմով